Բոլոր այն պատճառաբանությունները, որ կան խոչընդոտներ, այլեւս իշխանության համար չի կարող հիմք հանդիսանալ, որ չկատարեն խոստումները։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Մենք բազմաթիվ նախընտրական խոստումներ ենք լսել, ականատես եղել եւ պետք է պահանջենք, որպեսզի իշխանությունը ներկայացնող մարմինները սկսկեն արագ սկսեն կենսագործել այն բոլոր խնդիրները, որոնք սպասում է հասարակությունը եւ որոնք պետք է բերեն մեր երկրի զարգացմանը ավելի դրական ընթացք՝ աշխատատեղերի ստեղծում, աշխատավարձերի, թոշակների բարձրացում։ Այս բոլոր խոստումները, որոնք տրվել են, մենք հետամուտ ենք լինելու, որ կատարվեն, նաեւ ժամանակը, որ տրված էր, այլեւս սպառվել է, պետք է միայն գործնականա հարաբերություններով ապացուցել, որ իսկապես նորընտիր իշխանությունը ի զորու է երկրի առջեւ ծառացած բոլոր խնդիրները հաղթահարելու»,– ասաց պատգամավորը։
Բագրատյանի կարծիքով՝ խորհրդարանում հզոր ընդդիմություն է ձեւավորվել եւ այդ ընդդիմությունը առաջիկայում իր ուրույն դեմը կներկայացնի հանրությանը։
«Սին սպասումներ են այն, որ այլեւս ընդդիմություն չկա, մենք ակնդետ հետեւելու ենք իշխանության աշխատանքին։ Որտեղ մեր ծրագրային դրույթները կհամընկներն, այդտեղ բնականաբար մենք չենք կարող ընդդիմանալ, իսկ այն դրույթները, որոնք խոստացված կլինեն եւ չեն կատարվի մենք կօգտագործենք այն օրենսդրական հնարավորությունները եւ նաեւ պառլամենտի վերահսկողական ֆունկցիան եւ կմտնենք հակադրությունների դաշտ»,–ասաց Բագրատյանը։











