Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիզը հունվարի 8–ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

Տղամարդը  հայտնել է, որ հունվարի 6–ին, ժամը 18։30–ի սահմաններում  Նոր Նորքի Գյուրջյան փողոցում գտնվող  իրենց շենքի շքամուտքում  իրեն են մոտեցել 3 հոգի,  որոնցից մեկը սպառնացել է իր և ընտանիքի անդամների կյանքի և առողջությանը վնաս պատճառել, եթե աշխատանքից ազատվելու դիմում չներկայացնի ։

Հաղորդում տված տղամարդը ոստիկաններին հայտնել է  նաև, որ միջադեպի ընթացքում իր մոտ եղած դրամապանակն ընկել է, որը միջադեպի մասնակիցներից մեկը վերցրել է։

Ոստիկանության ձեռնարկած օպերատիվ  հետախուզական միջոցառումների արդյունքում սակայն  հայտնի է դարձել, որ հաղորդում տված տղամարդուն ոչ ոք չի ծեծել, սպառնացել, պահանջներ ներկայացրել , առավել ևս դրամապանակը հափշտակել, այլ կերպ ասած՝ հանցագործություն տեղի չի ունեցել ։

Հաղորդում տված անձը ոստիկանական բաժնում բացատրություն է տվել, որ հաղորդումը իրականությանը չի համապատասխանում , պատմությունը հորինել է, իսկ դրամապանակատը հափշտակելու հանգամանքը ճշմարտացի դարձնելու համար դրամապանակը նետել է աղբաման, իսկ պարունակությունը պահել ։

Կեղծ հաղորդում  ներկաայցնելու պատճառները քննությամբ  պարզվում են։