Xiaomi-ն ցույց է տվել իր առաջին ճկուն սմարթֆոնը։ Weibo սոցցանցի իր էջում տեսանյութը տեղադրել է չինական ընկերության նախագահ եւ համահիմնադիր Լին Բինը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հրապարակված տեսանյութում նա էկրանին հոլովակ է դիտում ուղղահայաց դիրքով, որից հետո Բինը շրջում է սարքը եւ ճկում սմարթֆոնի կողային մասերը։ Նորույթի ինտերֆեյսը ավտոմատ կերպով հարմարվում է էկրանի ակտիվ մասին։

Ընկերության նախագահի խոսքերով, այդ սմարթֆոնը կդառնա երկտակ ծալովի տեխնոլոգիայով առաջին բջջային սարքը։ Xiaomi-ին հաջողվել է սարքին հարմարեցնել MIUI ինտերֆեյսային կարգավորումը եւ ստեղծել ճկուն էկրան եւ կորպուս։ Նորույթն իր մեջ համադրում է պլանշետի եւ բջջային հեռախոսի գործառույթներ։

Սմարթֆոնը դեռեւս անուն չունի, հնարավոր տարբերակներից են՝ Xiaomi Dual Flex-ը եւ Xiaomi MIX Flex-ը։