Twitter-ը նոր նիշ է փորձարկում, որը դրվում է հաստատված էջով օգտատիրոջ հաղորդագրության կողքին, հայտնում է TechCrunch-ը:
Ենթադրվում է, որ նման նիշն օգտատերերին թույլ կտա պատասխանների շղթայում ավելի արագ գտնել սկզբնական հրապարակման հեղինակի հաղորդագրությունները: Բացի այդ մշակողները ցանկանում են այդպիսով պայքարել հարթակում չարաշահումների դեմ. չարագործները հաճախ Twitter-ում կեղծանուններով են գրանցվում, որոնք նման են հայտնի մարդկանց կամ ընկերությունների անվանումներին:




























