Հայաստանի համար առաջնահերթություն են թվային տեխնոլոգիաների ոլորտում ներդրումները: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, Մոսկվայում կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանում արդեն կան մի քանի ներդրումային տեխնոլոգիական ոլորտի համար:

«Մենք հույս ունենք բարձր տեխնոլոգիաների սեկտորը դարձնել Հայաստանի տնտեսության իսկական լոկոմոտիվ: Թվային նախագծերը շատ կարեւոր են նաեւ ԵՏՄ-ի համար»,-ասել է Փաշինյանը: