«Շաթլ»  ծրագրի «Դիսքավերի» տիեզերանավը փետրվարի 24-ին Կանավերալ հրվանդանից կատարել է իր վերջին թռիչքը: Մինչ թռիչքն այնտեղ մի քանի հազար մարդ է հավաքվել:

«Դիսքավերին» կտեղափոխի 6 աստղագնացից բաղկացած անձնակազմին, մի քանի տոննա բեռ, գիտական սարքավորումներ, ինչպես նասեւ Ռոբոնավթ Երկրորդ հումանոիդ ռոբոտը:  Baltinfo-ի հաղորդմամբ` տիեզերանավի առաքելությունը 11 օր է տեւելու:

Նշենք, որ «Դիսքավերին» ուղեծիր է դուրս եկել  39 անգամ: Շաթլների ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է փակել 2011թ. ապրիլին, երբ իր վերջին թռիչքը կկատարի «Ինդեվորը»: Ավելի վաղ NASA-ն հրաժեշտ էր տվել «Ատլանտիսին», որը վերջին անգամ տիեզերքում էր գտնվել 2010-ին: Բացառված չէ սակայն, որ «Ատլասնտիսը» եւս մեկ անգամ դուրս կգա ուղեծիր, սակայն դեռեւս վերջնական որոշում չկա այդ մասին:

Հաղորդվում է, որ թռիչքից հետո «Դիսքավերին» կդառնա ամերկյան թանգարաններից մեկի զարդը: