Facebook սոցիալական ցանցը կդադարեցնի 2015-ին մեկնարկած Moments հավելվածի գործարկումը, որը թույլ էր տալիս օգտատերերին լուսանկարներ եւ տեսանյութեր կիսվել՝ առանց Facebook-ում բեռնելու:  Դրա հիմական պատճառն օգտատերերի շրջանում հավելվածի ոչ պահանջված լինելն էր։

Ծառայությունը կդադարեցնի աշխատանքը փետրվարի 25-ին, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով TechCrunch-ին: Այնուամենայնիվ, օգտատերերը կարող են պահպանել իրենց ֆայլերը․ դրա համար սոցիալական ցանցը գործարկել է կայք, որտեղ տեղադրված է հավելվածից պատկերը բեռնելու ինստրուկցիան։ Տեղեկատվությունը կարող եք բեռնել համակարգչի, սմարթֆոնի կամ ֆեյսբուքյան փակ ալբոմի մեջ: