iPhone XR-ը դարձել է Apple-ի ամենահայտնի սմարթֆոնն այս ֆինանսական տարվա առաջին եռամսյակում, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով Consumer Intelligence Research Partners-ի վերլուծաբաններին։
Նրա բաժինը բոլոր այֆոնների վաճառքից կազմել է 39%։ Այս ցուցանիշն ավելի բարձր է, քան XS-ը եւ XS Max-ը միասին վերցրած։ Այդ մոդելների բաժինը կազմում է 26%։
iPhone XR-ի բաժինը նույնպես ավելի մեծ է, քան iPhone 8-ն ու 8 Plus-ը միասին վերցրած։ Այսպիսով, դեւայսը ռեկորդային է դարձել՝ ցույց տալով լավագույն արդյունք iPhone 7-ի ժամանակներից ի վեր։
Նշենք, որ այս հաշվարկում նկատի է առնվում ֆինանսական տարվա առաջին եռամսյակը, որն սկսվում է հոկտեմբերի 1-ից։ Հայտնի է նաեւ, որ iPhone XR-ը Apple ամենատարածված սմարթֆոնն է նոյեմբերին։




























