Nokia-ն նոր սմարթֆոնները կներկայացնի փետրվարի 24-ին, Mobile World Congress (MWC) ցուցահանդեսում, տեղեկացնում է Life-ը՝ հղում կատարելով HMD Global-ի գլխավոր տնօրեն Ուխո Սարվիսկասի թվիթերյան հայտարարությանը։
Թե ինչ մոդելներ կցուցադրվեն՝ չի ճտվում։ Գուցե դրանցից մեկը կլինի Nokia 9 PureView-ն՝ հինգ խցիկներով, որը մի քանի անգամ հայտնվել է մրցույթներում ու լուսանկարներում։
Ավելի ուշ GizChina-ն տեղեկացրել էր, որ բրենդը ցույց կտա նաեւ իր առաջին «ծակ» սմարթֆոնը։ Այդ մասին ակնարկել է ցանցում ձուլված տիզերը։ Նման դիզայնով առաջին սարքը եղել է Honor View 20-ը։
Nokia 9 PureView-ն 2019-ի ամենասպասվող սմարթֆոններից է։





























