Համացանցում հայտնվել է Samsung Galaxy S10 սմարթֆոնների լիցքավորման արագության մասին տեղեկատվությունը, հաղորդում է Life-ը:

Ըստ պարբերականի՝ սմարթֆոնները կլիցքավորվեն 25 Վատտ հզորությամբ լարով եւ անլար եղանակով:

Galaxy S10-ը կկարողանա նաեւ լիցքավորել «կորպուսից» մյուս սարքերը Qi ստանդարտի միջոցով: Ըստ աղբյուրի տվյալների՝ տեխնոլոգիան կկրի Powershare անվանումը:

Առաջին անգամ այդ հնարավորությունն ի հայտ էր եկել Huawei Mate 20 Pro-ի մոտ: Թույլ հզորության պատճառով դեվայսը չափազանց դանդաղ է լիցքավորում հեռախոսները, սակայն դրանով կարելի է լիցքավորել սմարթ-ժամացույցերը:

Galaxy S10–ը կներկայացվի փետրվարի 20-ին Փարիզում: