Աստանայում մայիսի 29-ին նախատեսվում է պետությունների մակարդակով Բարձրագույն եվրասիական խորհրդի նիստի անցկացում: Այս մասին հայտնել է Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբուտ Ատամկուլովը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:

«Աստանայում մայիսի 29-ին նախատեսվում է պետությունների մակարդակով Բարձրագույն եվրասիական խորհրդի նիստի անցկացում», - ասել է նա:

Նախարարը նաեւ հիշեցրել է, որ փետրվարին 1-ին Ալմաթիում Ռուսաստանի եւ Ղազախստանի վարչապետեր Դմիտրի Մեդվեդեւը եւ Բակիտժան Սագինտաեւը կմասնակցեն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, իսկ աշնանը Օմսկում  նախատեսվում է 16-րդ միջտարածաշրջանային համագործակության համաժողովի անցկացում՝ ՌԴ եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ  Նուրսուլթան Նազարբաեւի մասնակցությամբ: