Մասաչուսեթսի համալսարանի գիտնականները 16 000 աղբյուրների վերլուծությունների հիման վրա եզրակացրել են, որ արհեստական ինտելեկտի զարգացման մեջ խոշոր առաջընթաց չի լինի։ Նեյրոցանցերն այդպես էլ չեն սովորել մտածել՝ փոխանցում է Planet Today-ը։
Հետազոտողներն ուսումնասիրել են «արհեստական ինտելեկտ» որոնումով վերջին 25 տարվա հոդվածները՝ հաշվի առնելով հիմնական բառերի գործածության հաճախականությունը եւ դրանց օգտագործման ամսաթվերը։ Պարզվել է, որ երկուհազարականների կեսերից նեյրոցանցերի հանդեպ փորձագետների հետաքրքրությունը կտրուկ նվազել է։ Դա թույլ է տալիս ենթադրել, որ դժվարություններ կառաջանան արհեստական ինտելեկտի հետ կապված նոր աշխատանքներում ալգորիթմներ ստեղծելու հարցում։
Մասնագետների կանխատեսումներով, առաջիկա տարիներին գիտնականները կզբաղվեն մեխանիկական ուսուցման հետ կապված ուսումնասիրություններով։ Այն արդեն դուրս է մղում արհեստական ինտելեկտը։





























