Huawei-ը հերքել է իր ներգրավվածությունը այն հանցագործություններին, որոնց համար ԱՄՆ-ում չինական ընկերությանը նոր մեղադրանքներ են ներկայացվել: Այս մասին ասվում է Huawei-ի Twitter-ի էջում, հաղորդում է Gazeta-ն:

Ընկերության հայտարարությունում ասվում է, որ Huawei-ը հիասթափված է ԱՄՆ-ի կողմից իրեն ներկայացված մեղադրանքներից եւ հերքում է դրանց իր մասնակցությունը:

«Huawei-ը հերքում է, որ ընկերությունը, նրա դուստր ձեռնարկությունները եւ մասնաճյուղերը ԱՄՆ-ի օրենքների որեւէ խախտում չեն կատարել, որոնք նշված են յուրաքանչյուր մեղադրական եզրակացությունում, ընկերությունը Մեն Վանչժոուի կողմից որեւէ իրավախախտման մասին տեղեկություն չունի», — ասվում է հայտարարությունում:

Ընկերությունում նաեւ հույս են հայտնել, որ ԱՄՆ-ի դատարանն ի վերջո նման եզրակացության կհանգի: