Մինչեւ շաբաթվա վերջ Apple ընկերությունը կթողարկի ծրագրային ապահովման թարմացումը, որը կշտկի տեսազանգի ժամանակ iPhone-ի աշխատանքում սխալները: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցչին:

Սարքերի օգտատերերն ավելի վաղ հայտնաբերել էին, որ սմարթֆոնի տերը կանչվող բաժանորդի հեռախոսից ձայնը լսում է մինչեւ կանչին պատասխանելը: Նշվում է, որ նման վիճակներ են առաջացել Apple FaceTime տեսազանգի գործառույթն օգտագործելիս:

«Մենք այս խնդրի մասին գիտենք, արդեն կողմնորոշվել ենք՝ ինչպես շտկել, որը կթողարկվի այս շաբաթ ԾԱ թարմացման մեջ»,- ասել է Apple-ի ներկայացուցիչը:

Ենթադրաբար, այս սխալը կապված է Apple-ից խմբակային տեսազանգերի գործառույթի հետ, որն ընկերությունը ներկայացրել էր 2018-ի հոկտեմբերի վերջին:

1976 թվականին հիմնադրված Apple ընկերությունը, որի կենտրոնակայանը Կուպերտինոյում է (Քալիֆոնիա նահանգ), աշխարհում խոշորագույններից մեկն է: 2018 թվականի օգոստոսին ընկերության շուկայական կապիտալիզացիան անցել է 1 տրլն դոլարից, սակայն հետո նվազել է եւ դեկտեմբերին կազմել 860 մլրդ դոլարից մի փոքր ավելի: