Երեքշաբթի մի շարք երկրներում Gmail էլփոստի ծառայության հետ կապված խնդիրներ են գրանցվել: Այս մասին հայտնում է Downdetector ծառայությունը, որը վերահսկում է ինտերնետ-ռեսուրսների շահագործումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Gmail-ի աշխատանքում խնդիրները նկատվել են ԱՄՆ Արեւելյան ափի ժամանակով  06:16-ից սկսած», - ասվում է հայտարարության մեջ:

Gmail-ի խափանման մասին հայտնած օգտատերերի մեծ մասը (42 տոկոս) խնդիրներ են ունենում մուտք գործելիս, 31 տոկոսը դժվարությամբ է ստանում էլփոստով առաքումները։ Եվս 26 տոկոսը խոսում է կայքի սպասարկման հետ կապված խնդիրների մասին:

Առավել հաճախ խափանումների մասին հաղորդում են Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի, Բրազիլիայի եւ Չիլիի բնակիչները:

Gmail- ը Google ամերիկյան ընկերության փոստային ծառայությունն է: