Xiaomi ընկերությունը ներկայացրել է Android Go-ի իր առաջին սմարթֆոնը`Google օպերացիոն համակարգի հատուկ տարբերակը, որը հարմարեցված է հիշողության փոքր ծավալով թույլ մոդելին: Redmi Go նորույթն օգտագործում է Android 8.1 Oreo (Go Edition) եւ հաջորդ ամսվանից սկսած հասանելի կլինի Եվրոպայի երկրներում:
Redmi Go-ի առանձնահատկությունները համեստ են. այն ունի 5-դյույմանոց LCD էկրան՝ 1280x720 պիքսել թույլատրելիությամբ եւ կողմերի 16:9 հարաբերակցությամբ, 8 մեգապիքսել հիմնական ֆոտոխցիկ՝ լուսադիոդային լուսարձակով, եւ 5-մեգապիքսելանոց «ճակատային» խցիկ, հայտնում է GSMArena-ն: Xiaomi նոր մոդելը կվաճառվի ընդամենը 80 եվրոյով:
Սարքն ունի Snapdragon 425՝ Cortex-A53 4 միջուկներով, 1 գիգաբայթ օպերատիվ հիշողություն եւ 8 կամ 16 ԳԲ կրիչ-կուտակիչ (ընդլայնվում է microSD-քարտի հաշվին): Հիշողության քարտի փոխարեն սարքի մեջ կարող է տեղադրվել երկրորդ «սիմ քարտը»: Չնայած թույլ չիպսեթին եւ փոքր էկրանին, Xiaomi-ի մարտկոցի հարցում ժլատություն չեն արել՝ այն ունի Redmi Go՝ 3000 մԱժ ծավալով:




























