Չինաստանը Վաշինգթոնին կոչ է արել դադարեցնել Huawei-ի հանդեպ «անհիմն ճնշումները»։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ուժեղացրել է ճնշումները տեխնոլոգիական հսկայի հանդեպ՝ նրան մեղադրելով տեխնոլոգիաներ գողանալու եւ Իրանի դեմ պատժամիջոցները խախտելու մեջ՝ հայտնում է AP-ն։

Պեկինը հայտարարել է, որ «հաստատակամորեն կպաշտպանի» իր ընկերություններին։ ՉԺՀ ԱԳ նախարարությունը նշել է, որ Վաշինգթոնը «մոբիլիզացրել է պետական իշխանությունը, որպեսզի վնաս պատճառի չինական ընկերություններին եւ խեղդի արդար ու ազնիվ գործողությունները»։

«Մենք հաստատակամորեն Միացյալ Նահանգներին կոչ ենք անում դադարեցնել չինական ընկերությունների, այդ թվում՝ Huawei-ի դեմ անհիմն բռնությունները»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։