Apple ընկերությունն արդեն հաջորդ տարի պատրաստվում է ավելի հզոր 3D տեսախցիկով iPhone-ի նոր մոդել թողարկել, ինչը թույլ կտա առաջընթաց ապահովել լրացված իրականության տեխնոլոգիաների մշակման ոլորտում: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով կորպորացիայի ծրագրերին ծանոթ աղբյուրին:

Ի տարբերություն արդեն գոյություն ունեցող՝ դեմքերի ճանաչման iPhone X 3D խցիկի, որը գործում է միայն 25-ից մինչեւ 50 սմ հեռավորությամբ, նոր խցիկը կարող է եռաչափ պատկերներ ստեղծել մոտ 5 մետր հեռավորությամբ:

Նշվում Է, որ այս առավելությունը այն կստանա լազերային սքանավորման նոր տեխնոլոգիայի շնորհիվ: Ընդ որում՝ նախորդ սարքերում օգտագործվել է կետային պրոյեկցիան, որը մեծ հեռավորությունների վրա վատ է գործում:

Գործակալության աղբյուրները նշում են, որ լազերային խցիկը նորամուծություններից միայն մեկն Է, որոնք ընկերությունը պատրաստվում է օգտագործել նոր սերնդի iPhone-ում: