ԵԱՏՄ երկրների ծրագրային ապահովման (ԾԱ) արտադրողները կարող են մասնակցել ռուսաստանյան մրցույթներին, ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ռուսաստանի կառավարության ղեկավարը Ալմաթիում, «Թվային օրակարգ 2.0» համաժողովում ընդգծել է, որ ՌԴ-ն հավասար հնարավորություն է ապահովել ԵԱՏՄ ծրագրային ապահովման մրցույթում՝ պայմանով, որ այն կներդրվի ծրագրերի այն ցանկում, որը գործում է ռուսական համանման ցանկի կողքին։
«Հնգյակի» երկրների ընկերություններից սոֆթի պետգնումը կարգավորվում է գործարքային համակարգի մասին մեր օրենսդրությամբ։ Այնպես որ, ԵԱՏՄ երկրների իրավունք ունեցող ընկերությունները կարող են իրենց արտադրանքը մտցնել ցանկ եւ դրանով իսկ նաեւ մեր շուկայի հասանելիություն ստանալ ու մասնակցել գնման ընթացակարգին»,- ասել է Մեդվեդեւը։
Ընդ որում՝ ՌԴ վարչապետը ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է գործընկերներին առաջարկել իրենց թվային արտադրանքը։





























