Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացվելու է Երեւանում: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիեւը Ալմա-Ատայում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Հայկական կողմի առաջարկով մեկ անգամ եւս մենք նախատեսում ենք հանդիպել արեւոտ քաղաքում: Եւ օգտվելով այս հաճելի հնարավորությունից՝ առաջարկ եմ ներկայացնելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երեւանից հետո անցկացնել մեզ մոտ՝ Չոլպոն-Ատա քաղաքում, օգոստոսին»,-ասել է նա:

Ուրբաթ Ալմա-Ատայում անցկացվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի 16-րդ նիստը: 2019 թվականին առաջին նիստն է, որի ընթացքում քննարկվում է կազմակերպության թվային օրակարգը: