Շաբաթ օրը Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ամիր Խաթամիի ներկայությամբ Թեհրանում կայացած միջոցառման ժամանակ ցուցադրվել է է երկրի պաշտպանության նախարարությանը կից Ավիաարադյունաբերության կազմակերպության արտադրության թեւավոր հրթիռը, հաղորդում է Tasnim-ը:

Արարողությունից հետո զրույցի ընթացքում նախարարը հրթիռը կոչել է «ինքնավստահության խորհրդանիշ»:

Նրա խոսքերով, ներկայացված հրթիռը խոշոր ռազմական նվաճում է, որը ցույց է տալիս Իրանի առաջընթացը համաշխարհային ռազմական տեխնոլոգիայի ոլորտում:

Ներկայացված հրթիռի թռիչքի հեռահարությունը կազմում է 700 կմ։