LimitedResults-ից հաքերը կարողացել է գտնել խելացի լամպի խոցելի կողմը, որի օգնությամբ հնարավոր է եղել պարզել Wi-Fi- ին միանալու համար անհրաժեշտ տեղեկությունները: Հաքերը ստացել է անհրաժեշտ բոլոր տվյալները մեկ ժամից պակաս ժամանակահատվածում, հաղորդում է Planet Today-ը:
Լրատվամիջոցները հաղորդում են, որ խելացի լապտերով կառավարումը հնարավոր է սմարթֆոնում եղած հավելվածի միջոցով: Բայց այն կարելի է կոտրել նաեւ բառի ուղղակի իմաստով:
Տեղեկացվում է, որ հաքերը, պաշտպանությունը շրջանցելու համար, օգտագործել է ձեռքի սղոց, որի միջոցով նա հանել է խելացի լամպի չիպը: Այնուհետեւ նա միացրել է չիպը մեկ այլ սարքի`օգտագործելով USB-անցքը: Եթե չկարգավորեք անվտանգության համակարգը, լամպի չիպի վրա եղած տվյալները բաց կմնան:
Այդպիսի լամպն արժե մոտ 25 դոլար: Մշակողները հայտարարել են, որ իրենք գիտեին լամպի որոշակի խոցելիության մասին եւ արդեն վերացրել են այդ խնդիրը:




























