YouTube հայտնի տեսահոսթինգի մշակողները քննարկում են դիսլայք»՝ տեսանյութի բացասական գնահատականի կոճակի հեռացման հնարավորությունը: Այս մասին հայտնել է համացանցային նախագծերի կառավարման հարթակի տնօրեն Թոմ Լեունգը, գրում է Life-ը:

Նրա խոսքով՝ մշակողների թիմը ձգտում է հեռացնել դիսլայք սմապի եւ ֆլեշ-բոտերի հնարավորությունը, որոնց օգնությամբ մի խումբ օգտատերեր կարող էին դիտմամբ նվազեցնել որոշ հոլովակների վարկանիշները՝ հեղինակներին եւ նրանց ալիքներին վնաս պատճառելու նպատակով: Այս գաղափարի շրջանակում քննարկվում է ալիքի սեփականատիրոջ համար ընտրության հնարավորությունը՝ նրա տեսանյութերի տակ թողնել «դիսլայք» կոճակը, թե ոչ:

Քննարկվում է նաեւ տարբերակ, որի դեպքում, նա ով ցանկանում է վատ գնահատական նշել, ստիպված կլինի մի փոքր հարցում անցնել, որի ժամանակ կբացատրի իր ընտրությունը: Այս կերպ ցանկանում են պայքարել նրանց դեմ, ովքեր իմպուլսիվ կերպով առանց վերլուծելու դիսլայք են դնում:

Ամենաարմատական որոշումը կարող է լինել «դիսլայք» կոճակից հրաժարվելը: