Մոտավորապես կես դար է բաժանում մեզ ապագայից, երբ ռոբոտները կգերազանցեն մարդկանց կարողությունները։ Նման կանխատեսում են արել բրիտանական IHS Markit ընկերության վերլուծաբանները։ Նրանք ուսումնասիրել են ռոբոտատեխնիկայի վերջին տասնամյակների ձեռքբերումները։

Փորձագետները համոզված են, որ մարդկությունը պետք է հոգա այն մասին, որպեսզի  ռոբոտները չփոխարինեն մարդկանց։ Որովհետեւ հակառակ պարագայում մարդիկ կարող են պարզապես վերանալ։

«Էլեկտրամեխանիկական սարքերը, որոնց թվին են պատկանում ե՛ւ արդյունաբերական, ե՛ւ անթրոպոմորֆ ռոբոտները, որոնք ստեղծվում են որպես մարդկանց պատճեններ, առայժմ բավական հեռու են մարդուց։ Բայց տեխնոլոգիական պրոցեսը տեղում կանգնած չէ. վերջին տասը տարում ռոբոտատեխնիկայի կատարած վիթխարի թռիչքը կասկածի տեղ չի թողնում, որ կանցնի եւս հիսուն տարի՝ եւ ռոբոտների հնարավորությունները կգերազանցեն մարդկանց հնարավորությունները»,- ասում են IHS Markit-ի փորձագետները։

Գիտնականները համոզված են, որ կգա օրը, եւ ռոբոտները կունենան լիարժեք գիտակցություն եւ կկարողանան կյանքի իսկական ձեւ համարվել։ Թե ինչ կլինի այդ դեպքում մարդկության հետ՝ դժվար է կռահել, բայց որոշ թերահավատներ կարծում են, որ մեզ ոչնչացում է սպասվում։

«Մարդկային ցեղի համար այսքան անուրախ ապագան թույլ չտալու համար մենք պետք է արդեն հիմա մտածենք նախազգուշական միջոցների մասին։ Չի կարելի թույլ տալ, որպեսզի ռոբոտները դառնան չափից ավելի զարգացած, քանի որ դրանում շատ վտանգավոր հետեւանքներ են թաքնված»,- ասում են մասնագետները, տեղեկացնում  է Planet-today-ը։