WhatsApp մեսենջերում Apple ընկերության սարքերի օգտատերերի համար պաշտպանության լրացուցիչ համակարգ է հայտնվել:
Դա վկայում է հավելվածի թարմացման տվյալներից: Մեսենջերի նոր տարբերակը արդեն հայտնվել է AppStore-ում, գրում է ՌԲԿ-ն:
Այժմ մեսենջերը կարելի է ապակոդավորել Touch ID կամ Face ID օգտագործելով: Օգտատերը կենսաչափական համակարգը կարող է միացնել սեփական ցանկությամբ, հավելվածը, կարգավորումներից կախված, կարգելափակվի մեսենջերից դուրս գալուց անմիջապես հետո կամ ընտրված ժամանակահատվածից հետո:





























