Իրանի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրի հատուկ մեխանիզմը՝ INSTEX-ը, չի կարող պայմանավորված լինել Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների մշակման խմբին (FATF) երկրի անդամակցությամբ։ Այս մասին, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը՝ հայտնում է Mehr-ը։
Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի մամուլի քարտուղար Ալի Նաջաֆի Խոշրուդիի խոսքերով, հանդիպմանը ԱԳ նախարարը հաշվետվություն է ներկայացրել եվրոպացիների հետ բանակցությունների մասին, որոնք հանգեցրել են INSTEX-ի ստեղծմանը, եւ ընդգծել է, որ «այդ մեխանիզմը Իրանի շահերը պաշտպանելու ԵՄ-ի դրական առաջին քայլն է։ Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ այն աշխատի»։
Սակայն Զարիֆը մերժել է INSTEX-ի եւ Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների մշակման խմբի ցանկացած կապ՝ ասել է մամուլի քարտուղարը։




























