Հայարավյին Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի պաշտոնավարման ժամկետի ավարտը չի նվազեցնում ԵՄ-ի ներգրավվածությունը տարածաշրջանում։ Նման տեսակետ է հայտնել Ադրբեջանում ԵՄ գրասենյակի ղեկավար Ռոլան Կոբիան:
«ԵՄ-ն փոփոխվում է կազմակերպչական առումով ու զարգանում: Հստակ է մի բան. Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնի վերացումը ոչ մի կերպ չի նվազեցնում ԵՄ դիրքերը տարածաշրջանում»,-ասել է Կոբիան փետրվարի 26-ի մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է Trend-ը:
Կոբիայի խոսքով, ԵՄ-ն առաջվա պես հենվելու է իր արժեքների ու շահերի վրա, որոնք առաջվա պես ուզում է զարգացնել տարածաշրջանում:
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին ավարտել է իր վերջին տարածաշրջանային շրջագայությունը։ Նա փետրվարի 28-ին վայր կդնի իր լիազորությունները։



























