2018 թվականի դեկտեմբերին Apple-ը Ֆրանսիայի հարկային իշխանությունների հետ 10 տարվա դատաքննությունից հետո բողոքների կարգավորման շուրջ համաձայնության է հասել՝ մոտ 500 մլն եվրո հարկային պարտք է վճարելով, հայտնում է CNBC-ը:
«Վերջերս Ֆրանսիայի հարկային իշխանությունները ավարտել էին ընկերության հաշվետվության երկարատեւ աուդիտորական ստուգումը եւ շտկումն արտացոլված կլինի մեր հանրային հաշվետվությունում», - ասվում է Apple-ի հայտարարությունում:
Ընկերությունը չի հստակեցրել շտկումների եւ վճարների գումարը: Ֆրանսիայի Ֆինանսների նախարար Բրունո Լե Մերը մտնում է այն քաղաքական գործիչների թվում, որոնք պնդում են թվային հատվածի վրա համաեվրոպական հարկի ներդնման մասին:
Digital-ի հարկը, որը նախատեսում է բարձր տեխնոլոգիական ընկերությունների (Apple, Amazon, Google, Facebook եւ այլն) համացանցից ստացված ամբողջ եկամտի 3 տոկոսի գանձում, ԵՄ շատ երկրներում աջակցության չի արժանացել, սակայն այդ հարցով քննարկումը շարունակվում է:





























