Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան օդանավակայանում 29 տոննա օփիում է առգրավվել, հաղորդում է jamejamonline.ir կայքը:

Թմրանյութը Չինաստանից բերվել էր հնդկական Մումբաի քաղաք, իսկ այնտեղից հատուկ ինքնաթիռով բերվել է Թեհրան` իրանական դեղագործական ընկերություններից մեկի պատվերով: Թմրանյութի համար վճարումն իրականացվել է իրանական բանկերից մեկի միջոցով: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել:

Ոչ պաշտոնական տվյալներով, օփիումը բերվել է երկիր առողջապահության նախարարության թույլտվությամբ, թմրանյութը բերողները հայտարարել են, թե այն նախատեսված է դեղամիջոցների պատրաստման համար: Թմրանյութի նման խոշոր քանակություն Իրանում առաջին անգամ են առգրավում: