Ադրբեջանը 2011-ին կշարունակի ռազմատենչ հայտարարություններ անել, սակայն ագրեսիվ հռետորաբանությունը կսահմանափակվի միայն սպառնալիքներով, կարծում է քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների Սեւծովյան-Կասպյան ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը։

Նրա խոսքով, Բաքուն դժվար թե գնա լայնամասշտաբ պատերազմական գործողությունների,սակայն սադրանքներ կլինեն։ Փորձագետի խոսքով, Ադրբեջանը չի ցանկանում միջազգային  հանրության մոտ ագրեսորի իմիջ ձեռք բերել, փետրվարի 28-ին Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Վլադիմիր Զախարովը։