Բրիտանիայում Facebook-ը «կանխամտածված եւ գիտակցված» խախտել է տվյալների գաղտնիության պաշտպանության եւ մրցակցության օրենքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով «Ֆեյք լուրեր» զեկույցին, որը պատրաստել է Բրիտանիայի համայնքների պալատի թվային տեխնոլոգիաների կոմիտեն:
Նշվում է, որ բրիտանացի օրենսդիրները Տեղեկատվության կոմիսարի գրասենյակին կոչ են արել հետաքննություն անցկացնել Facebook-ի նկատմամբ: Բացի այդ ամերիկյան ընկերությանը խորհուրդ են տվել զգալիորեն փոխել իր բիզնես մոդելը եւ աշխատանքի մեթոդները՝ վստահությունը պահպանելու համար»:
«Six4Three ընկերությունից ստացված փաստաթղթերից ակնհայտ է, որ Facebook-ը կանխամտածված խախտել է ինչպես տվյալների գաղտնիության պահպանության մասին օրենքները, այնպես էլ մրցակցության մասին օրենքները»,- ասվում է զեկույցում:
Զեկույցի տեքստում նաեւ ասվում է, որ անթույլատրելի է, որ «թվային գանգստերները», ինչպիսիք են Facebook-ը, իրենց «բարձր պահեն եւ օրենքից դուրս գործեն»:




























