Samsung-ը իր ծալովի Galaxy Fold անունով սմարթֆոնի մասին մանրամասներ է ներկայացրել՝ հայտնում է Business Insider-ը։

Ծալված վիճակում արտաքին դիսփլեյի չափը կկազմի 4,6 դյույմ, բացված վիճակում՝ 7,3 դյույմ։ Պլանշետի ռեժիմում Galaxy Fold-ը կկարողանա միանգամից երեք տարբեր հավելվածներ բացել։

Galaxy Fold-ը կարտադրվի չորս գույներով՝ սեւ, արծաթագույն, կանաչ եւ կապույտ։ Այն 6 խցիկ կունենա․ երեքը՝ դարձերեսին, երկուսը՝ ներսում եւ մեկը՝ առջեւից։

Samsung-ը երկու մարտկոց է ավելացրել հեռախոսի յուրաքանչյուր կեսում։

Պարզ չէ, թե ինչ պրոցեսորով պետք է աշխատի Galaxy Fold-ը։ Սմարթֆոնի հիշողությունը 512 գիգաբայթ է։ Galaxy Fold-ի գինը կկազմի 1980 դոլար, եւ այն վաճառքի կհանվի ապրիլի 26-ին։