Ամերիկյան Twitter ընկերության եւ նույնանուն սոցցանցի հիմնադիրներից Էվան Ուիլյամսը հեռանում  է տնօրենների խորհրդից, հաղորդում է «Ինտերֆասքը»՝  վկայակոչելով Ուիլյամսի էջի հայտարարությունը:

«Իմ բախտը շատ  է բերել 12 տարի շարունակ աշխատել տնօրենների խորհրդում: Շատ հետաքրքիր էր, ճանաչողական, իսկ ժամանակ առ ժամանակ՝ լարված», - գրել է Ուիլյամսը:

Նա հավելել է, որ հեռանում  է «այլ գործերի վրա կենտրոնանալու համար»:

Twitter սոցցանցը, որը ստեղծվել է միկրոբլոգինգի համար հայտնվեց 2006 թվականին: