Հարավկորեական Samsung ընկերության աշխատակիցները Galaxy S10-ը թեսթավորել եւ համեմատել են Apple-ի ամենահզոր սմարթֆոնի հետ։
GSMArena-ի լրագրողները թեսթավորել են Samsung-ի Galaxy S10-ը ու S10+-ը եւ համեմատել են դրանք iPhone XS Max-ի հետ։ Պարզվել է, որ կորեական սմարթֆոնը թույլ է ամերիկյան սմարթֆոնից՝ հայտնում է Life-ը։
GeekBench միամիջուկանի թեսթում Samsung-ը զբաղեցրել է երկրորդ տեղը, բազմամիջուկանիում՝ երրորդ տեղը՝ զիջելով ոչ միայն Apple-ի, այլեւ Xiaomi-ի Mi 9 սմարթֆոնին։ Antutu-ում նույնպես սմարթֆոնը զբաղեցրել է երրորդ տեղը՝ զիջելով iPhone XS Max-ին եւ Xiaomi Mi 9-ին, որոնք առաջատար են այդ վարկանիշում։
Galaxy S10-ը եւ S10+-ը, որոնք ներկայացվել են փետրվարի 20-ին, թեսթավորել են նաեւ այլ ծրագրերով, օրինակ՝ GFX 3.0 Manhattan-ով եւ Aztek Vulkan-ով։





























