Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլան մտադիր է գնել Facebook սոցիալական ցանցը։

Լուրը պաշտոնապես չի հաստատվել, սակայն համաշխարհային լրատվամիջոցները շարունակում են տարածել այս տեղեկությունը՝ վկայակոչելով եգիպտական եւ իրանական մամուլը։

Աբդալլայի նպատակը արաբ բլոգերների կողմից մարտի 11-ին նախանշված «Ցասման օր» թույլ չտալն է։

Facebook-ի շուկայական գինը կազմում է 50 մլրդ դոլար։ Աբդալլան, իբր, ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին առաջարկել է երեք անգամ շատ գումար։

Նշենք, որ Մերձավոր Արեւելքի երկրներում ազգային բունտի մեկնարկը տրվել էր հենց սոցիալական ցանցերում, այդ թվում՝ Facebook-ում։