Կառավարության շենքի առջև քիչ առաջ Գեղանիստ համայնքի բնակիչ Անդրանիկ Ադիլխանյանը բենզինը լցրեց իր վրա և փորձեց ինքնահրկիզվել։ Այս մասին հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից։

Կառավարության մոտ ծառայություն իրականացնող  ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին և քաղաքացուն բերման ենթարկեցին: