Մարտի 1-ի երթը չի կարելի տոնի վերածել: Փետրվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ պետք է հիշել այդ իրադարձությունները, հարգել զոհերի հիշատակը, սակայն չի կարելի քաղաքականացնել:

«Պետք է վերանայել մարտի 1-ի իրադարձությունները, այլապես մենք չենք կարողանա բացել մարտի 2-ի էջը: Պետք չէ այդ իրադարձությունների գերին դառնալ», - նշեց նա:

Քոչարյանն ընդգծեց, որ չնայած նրան, որ մարտի 1-ի իրադարձությունները քաղաքական պատճառներ ունեն, սակայն հարցը պետք է իրավական հարթությունում լուծվի:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ողբերգական իրադարձությունների 11րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝  դրանց ակտիվ մասնակիցը, կողմնակիցների երթ կանցկացնի: