Եվրոպական կառավարություններն ընդունում են այն գաղափարը, որ չինական Huawei ընկերությունը անվտանգության սպառնալիք է ստեղծում հեռահաղորդակցային ցանցերի համար, ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի Կիբեռնետիկ եւ միջազգային հաղորդակցությունների դեսպան Ռոբերտ Լ. Սթրեյերը Բարսելոնայի Mobile World Congress-ում, տեղեկացնում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ Եվրոպայի երկրները նախազգուշացված են, բայց «ի վերջո, յուրաքանչյուր կառավարություն եւ օպերատոր պետք է իր սեփական որոշումները կայացնի»։

ԱՄՆ պատվիրակությունն այցելում է ցուցահանդես՝ համոզելու եվրոպացիներին հետեւել ԱՄՆ օրինակին եւ հրաժարվել Huawei-ի՝ աշխարհում ամենախոշոր հեռահաղորդակցային սարքավորումից 5G ցանցերի համար։