Մոտ 20 տարի գոյություն ունեցած WinRAR-ի վտանգավոր խոցելիությունը առաջին անգամ օգտագործել են հարձակման համար: Ընկերության Twitter-ի պաշտոնական էջում այս մասին հաղորդել են 360 Threat Intelligence Center-ի փորձագետները:
Չարագործները էլեկտրոնային նամակներ են տարածում, որոնց ամրացնում են վնասակար արխիվներ եւ որը վարակում է ստացողի սարքը: Վիրուսի ներթափանցումից եւ ակտիվացումից հետո հաքերների համար սարքը հասանելի է դառնում:
Վնասակար հարձակման իրականացման համար անհրաժեշտ պայման է, որ սարքում միացված չլինի հաշիվների վերահսկման գործառույթը:
«Հնարավոր է, սա առաջին վնասակար ծրագիրն է, որը տարածվում է էլեկտրոնային փոստի միջոցով եւ օգտագործում է WinRAR-ի խոցելիությունը», — հաղորդել են փորձագետները:
WinRAR-ում խոցելիության մասին, որը ծրագրում գոյություն է ունեցել 19 տարի, հայտնել են այս տարվա փետրվարին: Այն թույլ է տվել ավտոմատ կերպով գործարկել վնասակար ծածկագիրն ամեն անգամ համակարգի վերաբեռնման ժամանակ եւ անդրադարձել է մոտ 500 մլն օգտատերերի վրա:
WinRAR-ից հեռացրել են գտնված խնդիրը եւ թարմացրել ծրագիրը: Այն հեռացվել է միայն ուղղված տարբերակում, ուստի դեռ սպառնում է մեծ թվով սարքերի, հաղորդում է Lenta-ն:




























