ԱՄՆ պաշտպանության նախարարության նկողմից մշակվող տեխնոլոգիան արդեն թեսթավորման ավարտական փուլում է։ Մեկուկես տարի հետո սմարթֆոնը կճանաչի ձեզ գրպանից սարքը հանելու ձեւից եւ նույնիսկ էկրանի վրայով բութ մատը սահեցնելիս՝ հայտնում է HighTech-ը։
Այս գաղափարի իրագործումը սկուզբունքորեն նոր հաղորդիչների ստեղծում չի պահանջում՝ այն, ինչ անհրաժեշտ է, կա՛մ արդեն կա սմարթֆոններում, կա՛մ մշակվում է բջջային խաղերի համար։ Վերցնելով սմարթֆոնը կամ հանելով այն գրպանից՝ օգտատերն արդեն շարժումների բավական մանրամասներ է ուղարկում, որպեսզի հնարավոր լինի բլոկից հանել սարքը։
Նման տեխնոլոգիան սմարթֆոնների օգտատերերի համար ստեղծում է պաշտպանության նոր գիծ, որը թույլ չի տա հանցագործներին հասանելիություն ստանալ հեռախոսի գաղտնի տեղեկատվությանը։
Պենտագոնի համար սա երկարաժամկետ ապագայում նշանակում է ազգային անվտանգության աճ։
Անցյալում ՊՆ-ն արդեն ունեցել է գերպաշտպանված սմարթֆոններ ստեղծելու փորձ, սակայն դրանք շատ թանկ են՝ 4500 դոլար։
Վերջնական արդյունքում Պենտագոնը հուսով է, որ նոր տեխնոլոգիան աշխարհի համար կդառնա այն, ինչ մի ժամանակ դարձավ GPS-ը կամ համացանցը՝ զինվորականների կողմից ստեղծված, սակայն համընդհանուր գործածություն գտած մշակում։




























