ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարտի 1-ի կապակցությամբ հանդես է գալիս ուղերձով:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարին կնշանավորվի քաղաքացիական հզոր երթով՝ Ազատության հրապարակից մինչև Մյասնիկյանի հուշարձան՝ բոլորին մարտի 1-ին՝ ժամը 18:30-ին հրավիրելով Ազատության հրապարակ: Այս երթին իր աջակցություն է հայտնել Հայ ազգային կոնգրեսը:

Իսկ ահա խորհրդարանական երկու ուժերը առանձին առանձին երթերով են հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1–ի զոհերի հիշատակին:

Մասնավորապես, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կեսօրին է քայլերթով ուղևորվելու դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգանքի տուրք մատուցելու  Մարտի 1-ի 10 անմեղ քաղաքացիների հիշատակին:

ԲՀԿ-ն ևս առանձին երթով է մասնակցելու Մարտի 1-ի հիշատակի միջոցառումներին. իրենց երթը նախատեսվում է ժամը 13։00–ին։