System of a Down ռոք-խմբի պաշտոնական կայքում նշվում է, որ խումբը վերամիավորումից հետո առաջին անգամ համերգներով հանդես կգա Հյուսիսային Ամերիկայում եւ Եվրոպայում, հաղորդում է Asbarez-ը:

Հայ երաժիշտները ելույթներ կունենան Էդմոնթոնում, Վանկուվերում, Սիեթլում, Դենվերում, Ալբուքերքում եւ այլ քաղաքներում: Հունիսին նրանք կմեկնեն Եվրոպա, որտեղ համեգներ կտան Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում,  Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Շվեդիայում, Ավստրիայում եւ Ռուսաստանում:

Հիշեցնենք, որ System of a Down խումբը, որը 5 տարի չէր գործում, պաշտոնապես հայտւարարել է վերամիավորման մասին 2010-ի նոյեմբերին:

Խումբը ստեղծվել է 1995-ին Լոս Անջելեսում հայազգի Սերժ Թանկյանի (վոկալ), կիթառակար Տարոն Մալաքյանի, բասիստ Շավո Օդաջյանի եւ հարվածային գործիքներ նվագող Ջոն Դոլմայանի կողմից: Իր գործունեության ընթացքում խումբը թողարկել է 5 ալբոմ, որոնք բոլորն էլ դարձել են պլատինե:

Նախորդ տարվա օգոստոսին Սերժ Թանկյանը մենահամերգով հանդես է եկել Երեւանում, նաեւ մասնակցել մի շարք մշակութային միջոցառումների: