ԱՄՆ-ն կարեւորագույն քայլի իրականացման ճանապարհին է. պատրաստվում է դարձյալ տիեզերագնացների ուղարկել տիեզերք, հայտնում է BBC News-ը:
SpaceX ընկերությունը նոր հրթիռ եւ պարկուճային համակարգ է ներկայացրել, որը թեստավորումն անցնելու դեպքում կկարողանա տիեզերք ուղեւորվել անձնակազմով:
Հնարավոր է, որ դեպի տիեզերակայան սովորական առաքելությունները սկսվեն արդեն այս տարի:
SpaceX's Falcon 9 հրթիռը եւ Dragon պարկուճը պետք է արձակեն այսօր Ֆլորիդայի Քենեդի տիեզերական կենտրոնից:
Քանի որ այս արձակումը զուտ ցուցադրական է, պարկուճում տիեզերագնացներ չեն լինի. նրանց կփոխարինի սկաֆանդրով մանեկենը, որին անվանել են Ռիփլի՝ ի պատիվ «Օտարը» ֆիլմում Սիգուրնի Ուիվերի հերոսուհու:
Նշվում է, որ մանեկենը զինված կլինի հատուկ սենսորներով:




























