Պետերբուրգում 89 տարեկանում մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր, ակադեմիկոս Ժորես Ալֆյորովը, շաբաթ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նրա կինը՝ Թամարան:
«Ժորես Իվանովիչն այսօր մահացավ»,- ասել է նա:
Ժորես Ալֆյորովը ծնվել է 1930 թվականի մարտի 15-ին Վիտեբսկում: Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր է (2000 թվականին մրցանակը ստացել է կիսահաղորդիչային հետերոկառուցվածքների մշակման եւ արագ օպտիկական ու միկրոէլեկտրոնային բաղադրիչների ստեղծման համար): 1991 թվականից մինչեւ 2017 թվականը եղել է ՌԳԱ փոխնախագահը:




























