Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մարտի 7-ին կայցելի Իրան: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպանատան մամուլի քարտուղար Աբբաս Իսկենդերին:

Այցի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը կմասնակցի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հանձնաժողովի համանախագահն է:

Մյուս համանախագահը Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին է:

Հանձնաժողովի նախորդ նիստը կայացել է 2008թ. մարտին, Բաքվում, գրում է Trend-ը: