Հայաստանի կառավարությունը գնաճը զսպելու նպատակով մտադիր է առաջին անհրաժեշտության ապրանքների գները վերահսկող նորմ մտցնել: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է Ֆինանսների նախարար Վաչէ Գաբրիելյանը:

«Օրինակ, եթե ռազմավարական ապրանքների գները կտրուկ աճեն, կառավարությունը իրավունք կունենք 90 օրով զսպել դրանք»,- բացատրել է նախարարը:

Բացի այդ, ըստ նրա, պետությունն անընդհատ գների դիտարկում է իրականացնում եւ եթե պարզվի, որ գներն արհեստականորեն են բարձրանում եւ գերշահույթներ ստանալու նպատակ ունեն, ապա նման քայլերի հեղինակների նկատմամբ լրացուցիչ հարկեր կկիրառվեն: «Կառավարությունը գնաճը զսպելու համար մտադիր է նաեւ լրացուցիչ ծրագրեր կիրառել գյուղատնտեսության ոլորտում»,- ասել է Վաչէ Գաբրիելյանն ու հավելել, որ կառավարությունն ազնիվ է վարվում ժողովրդի հետ, ասելով, որ անում է այն, ինչ կարողանում է:

Այս պատասխանի չի բավարարել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին, ով հայտարարել է, որ կառավարությունն ավելի լավ կանի խոստովանի, որ անզոր է պայքարել գնաճի դեմ: