Եթե Հայաստանը ձգտում է նորմալ տնտեսություն կառուցել, լիովին տրամաբանական է, որ ժամանակակից աշխարհում տնտեսությունը պետք է հիմնված լինի գիտելիքների վրա, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Այսինքն Հայաստանը որպես պետություն պետք է կարողանա արտահանել գիտելիքները` որպես արտադրանք, ահա ապագայի տնտեսությունը»,- նկատել է Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանի կառավարությունը մշակել է արդյունաբերության խթանման եւ հայրենական արտադրանքի արտահանման ծրագիրը: Նրա խոսքով, կառավարությունը 14 ծրագիր է մշակել հայրենական արտադրողին աջակցելու ուղղությամբ:





























