Վուսթերյան պոլիտեխնիկական ինստիտուտի (ԱՄՆ) եւ Լյուբեկսկի համալսարանի (Գերմանիա) հետազոտողների խումբը Intel պրոցեսորների աշխատանքում խոցելիություն է հայտնաբերել՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ չարամիտները հնարավորություն ունեն տվյալներ ստանալ օգտատիրոջ համակարգչի մեջ ներբեռնված ծրագրերից։ Հաքերը կարող է հասանելիություն ձեռք բերել, եթե համակարգիչը վարակի վնասակար ծրագրային ապահովմամբ, կամ էլ՝ բրաուզերում JavaScript-ի միջոցով։
Հետազոտողներն այս խոցելիությունը կապում են առաջադրանքների կատարման, այսպես կոչված, առաջ ընկնելու ֆունկցիայով, որը բարձրացնում է համակարգչի արտադրողականությունը՝ թույլ տալով հրամանները կատարել արդեն սկսված գործողություններից հետո։
Մասնագետները կարծում են, որ այդ խնդրի լուծումը դեռեւս գոյություն չունի։





























