Հայաստանի նոր վարչապետի օրոք հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ, ինչպես նաեւ՝ արտգործնախարարների միջեւ, եւ դա ինչ-որ տեղ առաջընթաց է։ Այս մասին ՀՀ վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ բանակցությունների ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։

«Ինչ վերաբերում է մեր աջակցությանը, ես կարրծում եմ, որ մենք պետք է դա թողնենք այն ձեւաչափով, որի շրջանակներում քննարկվում է գործընթացը, որպեսզի չստեղծենք ինչ-որ նոր բան։ Սակայն, ընդհանուր առմամբ, խոսքը ավելի շուտ վստահության ամրապնդման միջոցառումների մասին է»,- ասել է Հանը։

Նա ենթադրում է, որ ԵՄ-ն կարող է ողջ տարածաշրջանի աջակցության իր ներդրումը դրսից ունենալ, որպեսզի ապահովի շատ ոլորտներում երկրների միջեւ համագործակցությունը։

«Որոշ բաներ ժամանակ են պահանջում, սակայն, մյուս կողմից, տարածաշրջանում պայմանները լիովին նպաստում են ապագայում իրավիճակի բարելավման աշխատանքին։ Մենք պետք է օգնենք, միայն թե ներգրավված կողմերի խնդրանքով, քանի որ նրանք գիտեն ինչպես գլուխ հանել սրանից։ Սակայն, մենք պետք է կանգնենք ձեր կողքին եւ օգնենք, երբ դա օգտակար կլինի ձեր տեսակետից»,- հավելել է նա։