Samsung-ն աշխատում է ծալովի էկրաններով սմարթֆոնների եւս երկու մոդելների ուղղությամբ: Bloomberg-ը նշում է, որ Galaxy Fold-ի շնորհանդեսից հետո ընկերությունը ձգտում է առաջատար դիրքեր զբաղեցնել շուկայի այդ հատվածում, գրում է ՏԱՍՍ-ը:
Գործակալության աղբյուրների խոսքով՝ հեռախոսնեից մեկը ուղղահայաց է ծալվելու, դիսփլեյով դեպի ներս, իսկ երկրորդը կստեղծեն սմարթֆոնի եւ պլանշետի գործառույթներով Huawei Mate X-ի նմանությամբ:
Նշվում է, որ Samsung-ը մտադիր է ուղղահայաց ծալվող հեռախոսը ներկայացնել 2019-ի վերջին կամ 2020-ի սկբին: Գաջեթը արտաքինից եւս մեկ լրացուցիչ էկրան կունենա, սակայն արտադրողը կարող է հեռացնել այն: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքանով հաջողված կլինի Galaxy Fold-ի վաճառքը: Աղբյուրները նաեւ հաղորդել են, որ երկրորդ սարքը ավելի ուշ կթողարկվի եւ ավելի բարակ կլինի, քանի որ նա լրացուցիչ էկրան չունի: Արտադրողը կարող է նաեւ ծալովի սմարթֆոնների իր շարքի համար մատնահետքերի ներկառուցված սենսոր օգտագործել, ինչպես Galaxy S10-ում:
Bloomberg-ը նշում է, որ դեռ դժվար է գնահատել, թե որքան հաջողված կլինեն ծալովի էկրաններով սմարթֆոնները: Ավելի վաղ նման սարքի իր տարբերկան էր ցույց տվել նաեւ Xiaomi ընկերությունը:
Փետրվարի 20-ին Samsung-ը ներկայացրել էր ծալովի էկրանով Galaxy Fold սմարֆոն:
Սմարթֆոնի ռեժիմում էկրանի անկյունագիծը կազմում է 4.6 դյույմ, 7.3 դյույմ՝ պալնշետի ռեժիմում: Սարքն ունի 6 տեսախցիկ եւ հասանելի է 4 գույներով՝ սեւ, արծաթագույն, կանչ եւ երկնագույն: Galaxy Fold-ը հասանելի կլինի 5-րդ սերնդի 5G-ի համար, իսկ արժեքը կկազմի 1980 դոլար:




























